Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Քոչարին` ամբողջ աշխարհում

Քոչարին` ամբողջ աշխարհում
29.04.2013 | 20:26

Այսօր Պարի միջազգային օրն է: Կարճատև այցով Հայաստանում է Պարի միջազգային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսը:

«Մենք ցանկանում ենք հայկական պարը տարածել և մոդայիկ դարձնել ամբողջ աշխարհում, ինչպես Իսպանիայում ֆլամենկոն է, Արգենտինայում` տանգոն, Կուբայում` սալսան: Ես պատկերացնում եմ` ինչ տարածում կարող է ստանալ քոչարին ամբողջ աշխարհում»,- այսպիսի կարծիք է հայտնել Ալկիս Ռաֆտիսը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ նա, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Պարի միջազգային օրվան նվիրված երևանյան միջոցառումների կազմակերպական բարձր մակարդակը արդեն իսկ վկայում է, որ Երևանն իսկապես մշակութային հարուստ ավանդույթներով քաղաք է:
«Երևանը բազմաթիվ պետական ու մասնավոր պարախմբեր ունի, և մեր սաները, մասնակցելով միջազգային մրցույթներին ու փառատոներին, շատ հաճախ Հայաստան են վերադառնում պատվաբեր մրցանակներով»,- իր հերթին նշել է Տարոն Մարգարյանը:
Հավելենք, որ Պարի համաշխարհային կոնգրեսը 2014-ին նախատեսվում է անցկացնել Երևանում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ